Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան չեղարկել է ՌԴ-ում միջոցառումների սահմանափակումները

Բաժանորդագրվել

Ֆեդերացիայի խորհրդի նիստը տեղի է ունեցել այսօր Չհունչհոնում (Հարավային Կորեա):

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Թեքվոնդոյի համաշխարհայինֆեդերացիան (World Taekwondo) Ռուսաստանում կազմակերպության հովանու ներքո միջոցառումների անցկացման սահմանափակումները չեղարկել է: Այս մասին հայտնումէՌուսաստանի թեքվոնդոյի միությանտելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ World Taekwondo-ի խորհուրդըՌուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլատրել էր միջազգային մրցումներին մասնակցել դրոշով և օրհներգով:

Ֆեդերացիայի խորհրդի նիստը տեղի է ունեցել այսօր Չհունչհոնում (Հարավային Կորեա):

«Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի խորհուրդը որոշում է ընդունել թույլատրել Ռուսաստանի տարածքում միջազգային մրցումներիանցկացումը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր մարմինը հուլիսին ժամանակավորապես վերականգնել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը և չեղյալ հայտարարել միջազգային ֆեդերացիաների համար ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումների մասով առաջարկությունները: Միևնույն ժամանակ ՄՕԿ-ը հայտնել էր, որ չի կազմակերպի իր միջոցառումները Ռուսաստանում, սակայն նշել էր, որ ՌԴ-ում մարզական մրցումներ անցկացնելու և Ռուսաստանի խորհրդանիշների ցուցադրումը թույլատրելու որոշումը կայացվում է յուրաքանչյուր միջազգային ֆեդերացիայի հայեցողությամբ:

Leave a comment