Ինչո՞ւ հենց «Համերաշխություն». ՀՀ ԱԺ փոխնախագահը` ՔՊ–ի և Առուշ Առուշանյանի դաշինքի մասին

https://arm.sputniknews.ru/20260915/inchu-henc-hamerashkhutjun-hh-azh-pvokhnakhagahy-qpi-ev-arush-arushanjani-dashinqi-masin-106862864.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106049610_138:0:1561:1067_1920x0_80_0_0_86f2bc9397f349e785f206c3789d236c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

առուշ առուշանյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), գորիս, ընտրություններ, տիմ ընտրություններ, վահագն ալեքսանյան

առուշ առուշանյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), գորիս, ընտրություններ, տիմ ընտրություններ, վահագն ալեքսանյան

Բաժանորդագրվել

Վահագն Ալեքսանյանի խոսքով` «Համերաշխություն» անունով ընտրություններին մասնակցելն իշխանության առաջարկն է։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրն» ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի թիմը Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Համերաշխություն» անվանումը կրող դաշինքով։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։ Նրա խոսքով` նախկին քաղաքական հակասությունները չեն խանգարում նման համագործակցությանը, քանի որ համերաշխության գալիս են հենց այն կողմերը, որոնց միջև կոնֆլիկտ է եղել։

Նշենք, որ նախինում Վահագն Ալեքսանյանը, խոսելով Առուշ Առուշանյանի` 2021 թվականին Գորիսի ընտրություններում տարած հաղթանակի մասին, նշել էր, թե Առուշանյանի ընտրության ժամանակ վերջինիս հայրը տնետուն է գնացել և մարդկանց հորդորել ընտրել որդուն, որպեսզի նա ազատվի կալանքից։ Առուշանյանն իր հերթին իր շուրջ տեղի ունեցող քաղաքական զարգացումները` կալանքը և քրեական գործը, բնութագրել էր «կապիկություն» բառով։

«Մենք հակառակ քայլն ենք անում ձեր ասածի, անում ենք համերաշխությանն ուղղված քայլ։ Մենք ընտրություններին մասնակցելու ենք «Համերաշխություն» անունը կրող դաշինքով։ Այո՛, «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկն է այդ անունը։ Մենք ուզում ենք, որ առհասարակ մեր հասարակության մեջ, մեր համայնքներում, մեր քաղաքներում, մեր գյուղերում լինի համերաշխություն։ Հիմա մենք գնում ենք էդ քայլով»,– ասաց նա։

ԱԺ փոխնախագահը չհերքեց, որ նախկինում երկու կողմերն էլ միմյանց հասցեին ավելի կոշտ արտահայտություններ են արել։

«Զարմացած եմ, որ հենց դրանք ընտրեցիք, որովհետև ավելի սուրերը ևս կային թե՛ մեր կողմից, թե՛ Գորիսի համայնքապետի կողմից»,– նշեց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ հենց նախկին հակասությունների առկայությունն է իմաստ տալիս «համերաշխության» գաղափարին։

«Համերաշխության գալիս են այն սուբյեկտները, որոնց միջև կա կոնֆլիկտ՝ քաղաքական կոնֆլիկտ, անձնական կոնֆլիկտ, ցանկացած կոնֆլիկտ»,– շարունակեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին` որքանով է ՔՊ-ն ճանաչում այն կուսակցության ներկայացուցիչներին, որի միջոցով ձևավորվելու է դաշինքը։ Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքն անձամբ նրանց լավ չի ճանաչում։

«Ես անձամբ այդքան լավ տեղյակ չեմ, անձամբ չեմ էլ ճանաչում։ Մեր առաջարկը չի եղել, որ այդ կուսակցությունով հանդես գան»,– նշեց կառավարող ուժի ներկայացուցիչը։

Հարցին, թե արդյոք Առուշանյանի հետ համագործակցությունը կարող է պայմանավորված լինել նրա նկատմամբ քրեական գործերով և պաշտոնը պահպանելու հարցով, Ալեքսանյանը հակադարձեց` ասելով, թե նման պնդումը «կատարյալ աբսուրդի ժանրից է»։

Հիշեցնենք, որ Գորիսում հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն լինելու է Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։

Leave a comment