Գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (15-20.09.2026թ.)

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին` գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 15-ին և 16-18-ին կեսօրից հետո, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-17-ին էապես չի փոխվի, 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        35.2°C (2017թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա                6.6°C (1997թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       20.8°C

Leave a comment