Հնարավոր է՝ տերերի պակաս իրենք ունենան, ՀՀ քաղաքացին որևէ պարագայում այդ զգացողությունը չի ունենալու. Բաղդասարյանը՝ ընդդիմությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այդ խնդիրը կարգավորվում է որոշակի պայմանագրային հիմունքներով, ինչու է Ռուսաստանն այս թեման պարբերաբար արծարծում, միգուցե ինչ-որ վտանգներ զգում են, միգուցե այդ օրակարգը թեժացնում են ընդդիմադիր գործընկերները: Այս պահի դրությամբ գնդակը Ռուսաստանի դաշտում է, եթե իրենք հրապարակային հայտարարություններ են հնչեցնում, պետք է հետևեն դրան հաջորդող գործողություններ»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքով՝ ոչ միայն Գյումրիի, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անտերության զգացողություն չի կարող ունենալ, որովհետև հենց քաղաքացին է երկրի տերը և քաղաքի տերը. «Ինձ ցավ է հարուցում այն ձևակերպումները, որոնք եղել են ընդդիմադիր ուժի առաջնորդի կողմից՝ հասկանալով, թե ինչ օրակարգի է ինքը ծառայում, հնարավոր է՝ տերերի պակաս իրենք ունենան, ՀՀ քաղաքացին որևէ պարագայում այդ զգացողությունը չի ունենալու»: