Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ

 

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը գրում է․

«2026 թվականի փետրվարի 10-ին ամերիկյան Firebird տեխնոլոգիական ընկերությունը և ԱՄՆ կառավարությունը հայտարարել են Հայաստանի արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների ընդլայնման երկրորդ փուլի մասին։ Նախնական 500 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը վերածվում է 4 միլիարդ դոլարանոց «ԱԲ մեգանախագծի», ինչը Հայաստանը դարձնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը:

Firebird–ի հրապարակած մամուլի հաղորդագրությունում կարդում ենք․ «

– Նախագծի շրջանակներում ստացվել են ԱՄՆ արտահանման արտոնագրեր ևս 41,000 NVIDIA GB300 պրոցեսորների համար (Blackwell ճարտարապետություն)։ Ընդհանուր քանակը կհասնի շուրջ 50,000 GPU-ի:

– Այս ընդլայնմամբ Հայաստանում կտեղակայվի աշխարհի 5 ամենամեծ ԱԲ պրոցեսորային կլաստերներից մեկը:

– 4 միլիարդ դոլարի ընդհանուր արժեքով սա Հայաստանի պատմության մեջ տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն կապիտալ ներդրումներից մեկն է»։

Այս նախագիծը 2025-ի օգոստոսին կիսահաղորդիչների և ԱԲ-ի վերաբերյալ ստորագրված հուշագրի գործնական արդյունքն է, ինչը խորհրդանշում է երկու երկրների միջև խորը տեխնոլոգիական համագործակցությունը:

Նախապատմություն.

Ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր 2025-ի կեսերին՝ 500 միլիոն դոլար ներդրմամբ: Երկրորդ փուլը զգալիորեն արագացնում է գործընթացը՝ նպատակ ունենալով 2026 թվականին հասնել համակարգի ամբողջական գործարկմանը»:

Leave a comment