Իրանն ԱՄՆ-ի հետ չի քննարկում ուրանի հարստացման ամբողջական դադարեցումը

Իրանն ԱՄՆ-ի հետ չի քննարկում ուրանի հարստացման ամբողջական դադարեցումը.

«Ուրանի հարստացման դադարեցման մասին խոսք չկա, դա մեզ անհրաժեշտ է էներգետիկ և բժշկական ոլորտներում», – հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, փոխանցում է Al Jazeera-ն:

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլ: Իրանական պատվիրակությունը գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն Է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

Leave a comment