«Ուրեմն մենք աղվաննե՞ր ենք, թե՞ թյուրքեր»․ ադրբեջանցի օգտատիրոջ հարցադրումները՝ Գանձասարում հայկական տապանաքարը տեսնելուց հետո

Ադրբեջանցի օգտատեր Ռուստամ Իսմայիլովը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Արցախում՝ Գանձասարի վանական համալիրի տարածքում գտնվող տապանաքարերին և դրանց վրայի արձանագրություններին, որոնք հարցականի տակ են դնում Ադրբեջանի պաշտոնական քարոզչության թեզերը։

Գանձասարում արված լուսանկարին կից, որտեղ հստակ երևում է Հասան-Ջալալյանների տոհմին պատկանող տապանաքարը, Իսմայիլովը գրել է․

«Ուրեմն մենք աղվաննե՞ր ենք, թե՞ թյուրքեր։ Իսկ ի՞նչ «ՋալալՅԱՆՑ» է գրված տապանաքարի վրա։ Ու էլի «Ալլահվերդիբեկովիչ»։ Բեկերը թյուրքեր են, իսկ «յանց»-երը հաստատ թյուրքեր չեն։ Ես արդեն խճճվել եմ։

Իսկ եթե ազնիվ լինենք, Կովկասյան Աղվանքը հնագույն պետական միավորում էր Կովկասում։ Խաչենի իշխանությունը 13-րդ դարում էր։ Եթե դա այդպես է, ապա ներողություն, ի՞նչ Կովկասյան Աղվանք։ Մի՞թե հայերն իսկապես այստեղ եղել են»։

Ադրբեջանցի օգտատիրոջ այս հարցադրումները հերթական անգամ ընդգծում են այն հակասություններն ու սնանկությունը, որոնց բախվում են ադրբեջանական պաշտոնական պատմահայեցակարգերն ու հայկական պատմամշակութային ժառանգության «աղվանացման» փորձերը real պատմական փաստերի և արձանագրությունների առջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment