Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Երեկ, ԱՄՆ փոխնախագահը իր էջում հայերի ցեղասպանության հուշահամալիր իր այցի գրառումը ջնջելուց հետո, Բաքվում կատարած այցի շրջանակներում պսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել այսպես կոչված հերոսների հուշահամալիրում:
Հիշեցնեմ, որ այս երկիրը իր անկախությունից ի վեր միայն հայերի դեմ է պատերազմել:
Այս գրառումը ոչ մի կերպ ԱՄՆ փոխնախագահին քննադատություն չէ, նա իր երկրի շահերն է առաջ տանում, ինչը իր գործն է:
Այս գրառումը սեփական կյանքի և ապագայի համար պատասխանատվություն ստանձնելուց խուսափող և հույսն օտարի վրա դրած հային ուղերձ է: Բավ է մանկամիտ լինել, հասունացեք և տեր կանգնեք ձեր ու ձեր երեխաների կյանքին և ձեր պետությանը»: