Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր ժառանգորդ. Bloomberg

https://arm.sputniknews.ru/20260211/erdvoghany-vordun-nakhapatrastum-e-vorpes-ir-zharangvord-bloomberg-98712665.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98711001_111:0:786:506_1920x0_80_0_0_2f92a4462539829fe314c42838e8e0f6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, որդի, թուրքիա, նախագահ

ռեջեփ թայիփ էրդողան, որդի, թուրքիա, նախագահ

Բաժանորդագրվել

Էրդողան կրտսերը սկսել է զգալիորեն ավելի հաճախ հայտնվել հանրային դաշտում. պետական լրատվամիջոցները պարբերաբար լուսաբանում են նրա գործունեությունը:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր ժառանգորդ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ իշխանության փոխանցման հարցն ավելի ու ավելի հաճախ են քննարկում կուսակցական շրջանակներում։ Դիտարկվում է այն սցենարը, որը Բիլալ Էրդողանն աստիճանաբար ներգրավվի քաղաքականության մեջ, թիրախը ղեկավար պաշտոններն են, այդ թվում՝ կուսակցության առաջնորդությունը։

Աղբյուրները նշում են, որ կրտսեր Էրդողանը զգալիորեն ակտիվացել է հանրային տիրույթում։ Նա պարբերաբար հայտնվում է հանրության առջև, պետական լրատվամիջոցներն ավելի հաճախ են անդրադառնում նրան, նախագահը որդուն իր հետ տանում է արտասահմանյան ուղևորությունների։ Բիլալն արդեն իսկ մասնակցում է կուսակցության և կառավարության ներսում կադրային հարցերի լուծմանը։

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները խոստովանում են, որ այս ծրագրերը կարող են և չիրականանալ, սակայն ավագ Էրդողանի համար հիմա բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունն աշխարհում, իսկ նախագահը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ։

Ստամբուլի նախկին քաղաքապետին 2352 տարվա ազատազրկում է սպառնում

Գլխավոր խնդիրը, ինչպես նշվում է հոդվածում, կյանքի թանկացումն է։ Նշվում է, որ բարձր գների պատճառով Էրդողանը կարող է կորցնել թոշակառուների և շարքային քաղաքացիների աջակցությունը։ Գնաճը դեռևս 30%-ից բարձր է, բայց արդեն դանդաղում է, ինչը կարող է օգնել նրան հաջորդ ընտրություններում։

Leave a comment