Մակրոնի Ֆրանսիան Հայաստանի բարեկամը չէ ․ միջազգայնագետը` Բաքվի դիվանագետների ԼՂ այցի մասին

https://arm.sputniknews.ru/20260914/makrvoni-fransian-hajastani-barekamy-che–mijazgajnagety-baqvi-divanagetneri-lgh-ajci-masin-106836787.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106832689_365:0:1805:1080_1920x0_80_0_0_6f9466e56171a5afdc732ce83bea9aa2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, գրիգոր բալասանյան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, եվրամիություն, դեսպան, ադրբեջան, հիքմեթ հաջիև, видео

տեսանյութեր, գրիգոր բալասանյան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, եվրամիություն, դեսպան, ադրբեջան, հիքմեթ հաջիև, видео

Հայաստանը հինգ օրենք էլ ընդունի ԵՄ գնալու մասին, Եվրամիության համար ոչ մի արժեք չունի։ Սա շատ հստակ երևաց Գանձասարում, Շուշիում և Արցախի այլ հատվածներում եվրոպացիների անհասկանալի և ինչ-որ տեղ նաև լկտի պահվածքից։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել, երբ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։

Մյուս պատճառն էլ «դատարկ էջերով գրքի» միջադեպն է եղել, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։

«Նրանք գնացել են, Հաջիևն էլ իրենց դիմաց կապիկություն էր անում, ու իրենք ժպիտները դեմքներին, իբր չեն հասկանում, որ սա հայկական է։ Ավելին ասեմ՝ ուդիները, որոնք աղվանների, այսպես ասած, հետնորդներն են, այսօր զարմացած են։ Իրենք չգիտեն, որ ընդամենը երկու գյուղ ունենալով Ադրբեջանում, այդքան մշակութային ժառանգություն են թողել»,–հեգնանքով նշում է Բալասանյանը։

Միջազգայնագետը վստահ հայտնում է, որ նախկինում օրինակ Ֆրանսիայի դիվանագետներն իրենց թույլ չէին տա նման այց։ «Մի քանի անգամ ասել եմ՝ Մակրոնի Ֆրանսիան Հայաստանի բարեկամը չէ։ Ես վստահ եմ՝ Սարկոզիի ժամանակ Ֆրանսիայի դեսպանը Բաքվում չէր գնա այդ կլոունադային մասնակցելու։ Իհարկե, զարմանալին այն է, որ մինչև հիմա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին չեն կանչել ԱԳՆ, բայց ավելին ասեմ՝ մինչև հիմա ԵՄ պատվիրակության առջև պիկետ չկա։ Սա էլ է շատ զարմանալի»,–ասաց նա։
Փոխարենը հասարակության համար առաջնային է դարձել Եվրոպա մեկնելու վիզա ստանալը, ինչի ապացույցն Իտալիայի և Չեխիայի վիզաների կենտրոնների մոտ առաջացող հերթերն են։ Ազգային արժեքները, Ցեղասպանությունը, Արցախը, Արարատը դարձել են «բեռ»։

«Մի օր էլ Մեսրոպ Մաշտոցն է բեռ է լինելու։ Կասեն՝ ինչի՞ Մեսրոպ Մաշտոցի այբուբեն։ Լատինատառ կվերցնենք, կհամարենք մեզ եվրոպական քաղաքակրթության մաս։ Ես հավատացած եմ՝ այդ խոսույթները բացվելու են Հայաստանում, որովհետև այն անհայրենիք սերունդը, որ սկսում են մեծացնել դպրոցներում և բուհերում, դրա հետևանքը լինում է սա»,–հավելեց նա։

Մանրամասն` տեսանյութում։

Leave a comment