Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Թրամփ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը կրկին նշել է, որ աշխարհում դիզելային վառելիքի գների աճը, իր կարծիքով, հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինան համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա պնդմամբ՝ Մոսկվայից էլ է համանման համաձայնություն ստացվել։

«Ուկրաինան համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկայի օբյեկտներին։ Ռուսաստանը համաձայնել է վարվել ճիշտ նույն կերպ։ Դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով»,- Truth Social-ում գրել է ԱՄՆ առաջնորդը։

Նա որևէ մանրամասն չի հայտնել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment