0,46 գրամ քաշով թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տվյալ ծառայողը թմրամիջոցների իրացմամբ զբաղվել է «Արթիկ» ՔԿՀ բնակելի գոտում։

Սեպտեմբերի 13–ին նա նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձանց։

Նույն օրը ՔԿՀ այդ ծառայողը խուզարկության է ենթարկել և նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, 0,46 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։

Տվյալ ծառայողը ձերբակալվել է և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Leave a comment