ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 14,689.8 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը նվազել է 3․1%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 27․4%-ով և կազմել 2,069.3 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 30․3%-ով՝ կազմելով 7,435.3 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 30․3%-ով և կազմել 2,191.7 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 19․2%-ով և կազմել 7,538.0 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 2․8%-ով՝ կազմելով 4,513.5 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն նվազել է 1․4%-ով և կազմել 8,504.8 հազար լիտր։