https://arm.sputniknews.ru/20260914/parsic-tsvoci-erkrnery-kvorcrel-en-vstahutjuny-amn-i-husaliutjan-nkatmamb-zlm-106838316.html
Պարսից ծոցի երկրները կորցրել են վստահությունը ԱՄՆ-ի հուսալիության նկատմամբ․ ԶԼՄ
Պարսից ծոցի երկրները կորցրել են վստահությունը ԱՄՆ-ի հուսալիության նկատմամբ․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարսից ծոցի երկրներում տպավորություն է ստեղծվել, որ իրենց ներքաշել են հակամարտության մեջ՝ առանց իրենց կարծիքը հարցնելու և առանց պաշտպանելու, ասվում է… 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T18:29+0400
2026-09-14T18:29+0400
2026-09-14T18:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/2001/17/20011781_0:144:3129:1904_1920x0_80_0_0_efc44e625796d55fae3b9675e9acdd2f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Պարսից ծոցի երկրները Իրանի հետ հակամարտության ընթացքում գիտակցել են, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգության հուսալի երաշխավոր չէ։ Այս մասին գրում է Time ամսագիրը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներին։Ինչպես նշվում է հոդվածում, Պարսից ծոցի երկրները չէին սպասում, որ Վաշինգտոնը, չնայած իրենց առարկություններին, կորոշի տարածաշրջանում հակամարտություն հրահրել, որի հետևանքները հետագայում չի կարողանա կամ չի ցանկանա հարթել։Պարսից ծոցի երկրներում տպավորություն է ստեղծվել, որ իրենց ներքաշել են հակամարտության մեջ առանց որևէ նախազգուշացման, առանց իրենց կարծիքը հարցնելու և առանց պաշտպանելու, ասվում է հրապարակման մեջ։ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2001/17/20011781_200:0:2931:2048_1920x0_80_0_0_17230e1d6ffbf8b264bb91237124adf0.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց, ամն
իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց, ամն
Պարսից ծոցի երկրներում տպավորություն է ստեղծվել, որ իրենց ներքաշել են հակամարտության մեջ՝ առանց իրենց կարծիքը հարցնելու և առանց պաշտպանելու, ասվում է հրապարակման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Պարսից ծոցի երկրները Իրանի հետ հակամարտության ընթացքում գիտակցել են, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգության հուսալի երաշխավոր չէ։ Այս մասին գրում է Time ամսագիրը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներին։
«Պատերազմը հանգեցրել է Պարսից ծոցի միապետությունների արտասովոր ռազմավարական մերձեցմանը․․․ Պաշտոնյաները, ընդհանուր առմամբ, համակարծիք են երեք հարցում․ Իրանը շարունակում է երկարաժամկետ սպառնալիք ներկայացնել, ԱՄՆ անվտանգության հովանոցն այլևս հուսալի չէ, իսկ տարածաշրջանում կայունությունը դարձել է գոյաբանական նշանակության առաջնահերթություն»,-ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշվում է հոդվածում, Պարսից ծոցի երկրները չէին սպասում, որ Վաշինգտոնը, չնայած իրենց առարկություններին, կորոշի տարածաշրջանում հակամարտություն հրահրել, որի հետևանքները հետագայում չի կարողանա կամ չի ցանկանա հարթել։
Պարսից ծոցի երկրներում տպավորություն է ստեղծվել, որ իրենց ներքաշել են հակամարտության մեջ առանց որևէ նախազգուշացման, առանց իրենց կարծիքը հարցնելու և առանց պաշտպանելու, ասվում է հրապարակման մեջ։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։
Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։