Քաղաքականություն
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը սահմանադրական փոփոխություններ նախապատրաստել՝ պնդելով, որ Վեսթմինսթերն այլևս չի կարող անտեսել անկախությանը և Իռլանդիայի վերամիավորմանն աճող աջակցությունը։ Քարդիֆում կայացած հանդիպման ընթացքում Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինին, Ուելսի առաջին նախարար Ռուն ափ Յորվերթը և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը «Շին Ֆեյն» կուսակցության նախագահ Մերի Լու Մաքդոնալդի հետ համատեղ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, գրում են բրիտանական լրատվամիջոցները։
Շոտլանդիայի ղեկավար Ջոն Սուինին հայտարարել է, որ Էնդի Բըրնհեմը լինելու է Միացյալ Թագավորության վերջին վարչապետը։ Նա կանխատեսել է, որ շոտլանդացիները կընտրեն Միացյալ Թագավորության կազմից դուրս գալը, եթե անկախության վերաբերյալ ևս մեկ հանրաքվե անցկացվի։
«Շոտլանդիայի ժողովուրդը, եթե հանրաքվեում անկախություն ընտրելու հնարավորություն ստանա, կընտրի այդ տարբերակը, քանի որ մեր ունեցած բոլոր տվյալները, ներառյալ՝ սոցհարցումների միտումները, ցույց են տալիս, որ դա Շոտլանդիայի ժողովրդի նախընտրությունն է»,- ասել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի