Արցախցի գործիչն ընդդեմ վարչապետի նիստի օրը հայտնի է

Հասարակություն

Արցախցի գործիչն ընդդեմ վարչապետի նիստի օրը հայտնի է

Արցախցի քաղաքական գործիչ Արտուր Օսիպյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11․ 50-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Արտուր Օսիպյանն Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան էր դիմել ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն եւ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Այս տարվա ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Արաբկիր վարչական շրջանում արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը մոտեցել է վարչապետին և հարցեր բարձրացրել Հայաստանի անվտանգության, Մինսկի խմբի լուծարման և ադրբեջանական փախստականների վերադարձի հնարավոր պահանջների մասին, ինչը հրահրել է թեժ լեզվակռիվ ու փոխադարձ կոշտ հայտարարություններ:

Մինչ այդ միջադեպն էլ, Արտուր Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Այնուհետեւ նրան մեղադրանք էր առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: Նա մայիսի 18-ին երկու ամսով կալանավորվել էր, սակայն հունիսի 10-ին խափանման միջոցը փոխվել էր։ Կալանավայրում որպես բողոքի նշան հացադուլ էր հայտարարել, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրեն «փախած» էր որակել

Leave a comment