Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է կայանված Iveco բեռնատարին․ վերջինս հայտնվել է ճանապարհի մեջտեղում․ կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Իջևան Սևան Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված «Iveco» մակնիշի բեռնատարին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով «Iveco»-ն հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։