Ի՞նչ կլինի ՀՀ տնտեսության հետ ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում. փոխնախարարի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260914/inch-klini-hh-tntesutjan-het-eatmic-durs-galu-depqum-pvokhnakharari-pataskhany-106825809.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2065/06/20650603_0:126:1000:876_1920x0_80_0_0_1166c36c477d94176490bce1e2b46ea8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ագնեսա խամոյան, ռուսաստան, փոխնախարար, ռուբեն ռուբինյան

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ագնեսա խամոյան, ռուսաստան, փոխնախարար, ռուբեն ռուբինյան

Բաժանորդագրվել

Նարեկ Հովակիմյանը պնդեց, թե Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և առավելագույնս օգտագործում է միության շրջանակում առկա մեխանիզմները, իսկ Ռուբեն Ռուբինայնն էլ հավելեց, թե Հայաստանին ԵԱՏՄ-ից հանել հնարավոր չէ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից Ինդոնեզիա արտահանվող մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը կզրոյացվեն կամ աստիճանաբար կնվազեցվեն, եթե վավերացվի ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։ Այսօր խորհդարանում ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վարեցրման հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հովակիմյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսության հետ, եթե երկիրը դուրս գա կամ նրան հանեն ԵԱՏՄ-ից, և որն է այդ դեպքում տնտեսական այլընտրանքը։
«Հստակ ասեք՝ ի՞նչ տեղի կունենա ՀՀ տնտեսության հետ, եթե ՀՀ-ն դուրս գա կամ հանեն ԵԱՏՄ-ից։ Ո՞րն է դրա այլընտրանքը, եվրոպական շուկան քանի՞ տարի հետո կարող է փոխարինել»,– հարցրեց Խամոյանը։

Նա նաև հիշեցրեց արտահանման նվազման մասին և հետաքրքրվեց, թե, օրինակ, ինդոնեզական շուկան որքանով կարող է փոխարինել գործող շուկաներին։
«Արտահանումը, եթե չեմ սխալվում, 7 տոկոսով նվազել է։ Քանի՞ տոկոսը կարող է ինդոնեզական շուկան փոխարինել»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հորդորելով «հերթապահ նախադասություններ» չասել։

Հովակիմյանն ի պատասխան ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և առավելագույնս օգտագործում է միության շրջանակում առկա մեխանիզմները։ Նրա խոսքով՝ առաջացող խոչընդոտների (նկատի ունի ՀՀ–որոշ ապրանքների համար ՌԴ սահմանփակումները–խմբ.) համար նույնպես փորձ է արվում լուծումներ գտնել ԵԱՏՄ ընթացակարգերով։
Միաժամանակ նա կարևորեց Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը։

«Դիվերսիֆիկացիան այլընտրանք չունի։ Թեպետ, այո՛, ռիսկային սցենարները պետք է քննարկվեն, սակայն այս պահին Էկոնոմիկայի նախարարությունն ու կառավարությունը ֆիքսել են, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և շարունակելու ենք աշխատել այդ տեսանկյունից»,– ասաց Հովակիմյանը։

Քննարկմանը միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման մասին ձևակերպմանը։
«Հայաստանին ԵԱՏՄ-ից հանել հնարավոր չէ, նման մեխանիզմ գոյություն չունի»,– հայտարարեց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։

Leave a comment