«Փաշինյանը միտումնավոր վարկաբեկում է ՀԱԵ-ի, որպես ազգային և հոգևոր կառույցի, համբավը»․ Անի Սամսոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը Հ1-ին տրված հարցազրույցում Հայ առաքելական եկեղեցին համեմատել է ծայրահեղ իսլամի հետ: Սա կարող է ունենալ երկու պատճառ.
     1. Փաշինյանը չգիտի թե ինչ են Հայ առաքելական եկեղեցին և ծայրահեղ իսլամիզմը:
     2. Փաշինյանը միտումնավոր վարկաբեկում է Հայ առաքելական եկեղեցու` որպես ազգային և հոգևոր կառույցի համբավը ամբողջ աշխարհում` անելով անընդունելի, բայց սուր ըմբռնելի համեմատություն:
     Քանի որ ես հակված եմ 2-րդ տարբերակին, հետևաբար շուտով տեսնելու ենք, որ Ղարաբաղի 1-ին և 2-րդ պատերազմներում հայորդիների կողքին զենքով կռիվ տած հոգևորականները (հետմահու և իրենց կենդանության օրոք) հայտարարվելու են որպես ծայրահեղ հայ առաքելական ահաբեկիչներ:
     Ուզում եմ հիշեցնել, որ մեր եկեղեցին ծայրահեղ, նացիոնալ և ռևանշիստական է հայտարարվել Ադրբեջանի կողմից: Եվ այս իմաստով Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն հաստատ գոհ կմնա Փաշինյանից իր նարատիվները համայն հայոց մակարդակով հաստատելու համար»:

Leave a comment