Բրիտանիայի կելտական ազգերի առաջնորդներն ինքնորոշման իրավունքի մասին հուշագիր են ստորագրել

https://arm.sputniknews.ru/20260914/britaniaji-keltakan-azgeri-arajnvordnern-inqnvorvoshman-iravunqi-masin-hushagir-en-stvoragrel-106824477.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1b/27705754_0:242:2047:1777_1920x0_80_0_0_59180c33f847373e9765a01ddfbaf477.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շոտլանդիա

Բաժանորդագրվել

Կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և միջազգային հարաբերությունների ոլորտներում:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարները հուշագիր են ստորագրել, որում հայտարարել են երեք ազգերից յուրաքանչյուրի ինքնորոշման իրավունքի փոխադարձ աջակցության մասին: Փաստաթուղթն ընդունվել է այսօր՝ Կարդիֆում կայացած կելտական ազգերի գագաթնաժողովում:

Կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և միջազգային հարաբերությունների ոլորտներում: Հուշագրի ստորագրման արարողությունը հեռարձակել են բրիտանական հեռուստաալիքները։

Ուելսի առաջին նախարար և Plaid Cymru-ի («Ուելսի կուսակցություն») առաջնորդ Ռին ափ Յորվերտը ավելի վաղ հայտարարել էր, որ իր կառավարությունը փոփոխությունների «հստակ մանդատ» է ստացել:

Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինին իր հերթին ընդգծել է, որ շոտլանդացիները պետք է ինքնուրույն որոշեն երկրի սահմանադրական ապագան:

Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը հայտարարել է, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Իռլանդիայի բաժանումը դրական արդյունքներ չի տվել: Նրա խոսքով՝ Լոնդոնը երբեք պատշաճ չափով հաշվի չի առել իռլանդացիների շահերը։

Leave a comment