Քաղաքականություն
14.09.2026 | 13:16
Շվեդիայի նախկին վարչապետ Մագդալենա Անդերսոնի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը (ՍԴԱԿ) խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է ձայների 28,1 տոկոսը։ Այս մասին հայտնել է SVT հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկից հետո ստացված տվյալները, գրում է DW-ն։
Ընդհանուր առմամբ, ձախակողմյան ընդդիմադիր չորս կուսակցությունները՝ Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը (ՍԴԱԿ), Ձախ կուսակցությունը, «Կանաչները» և Կենտրոնի կուսակցությունը փոքր տարբերությամբ առաջ են անցնում գործող վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի գլխավորած աջակենտրոն դաշինքից, որի կազմում են Չափավորների կոալիցիոն կուսակցությունը, «Քրիստոնեա-դեմոկրատները», «Շվեդ դեմոկրատները» և «Լիբերալները»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի