Դադարեցրեք սեփական ժողովրդին ահաբեկելու ձեր անհեռանկար քաղաքականությունը. Մանավազյանը՝ ընդդիմությանը

Դադարեցրեք սեփական ժողովրդին ահաբեկելու ձեր անհեռանկար քաղաքականությունը. Մանավազյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր ընդդիմադիր գործընկերներին խնդրում եմ՝ դադարեցրեք սեփական ժողովրդին ահաբեկելու և մեր  սահմանամերձ բնակավայրի բնակիչների հոգեբանության հետ խաղալու ձեր անհեռանկար քաղաքականությունը»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

Մանավազյանի խոսքով՝ ժողովուրդը վաղուց տարբերում է իրական պետական շահն էժան տեսարաններից. «Դրա վառ ապացույցն այն է, որ սահմանամերձ բնակավայրերից որևէ բնակիչ չի խառնվում ձեր սադրանքներին: Ցանկացած նախագիծ, լինի դա՝ դպրոցի կառուցում, ճանապարհի նորոգում, համայնքի խոշորացում՝ դուք փորձում եք կապել սահմանների հանձնումների, աշխարհաքաղաքական այլ սցենարների հետ: Համայքների խոշորացումը բնականոն գործընթաց է, սա սահմանների հետ կապելն ու մարդկանց ահաբեկելը պարզապես ցույց է տալիս, որ ընդդիմությունը չունի մասնագիտական դիտարկում, այլ փնտրում է ցանկացած առիթ հանրային տագնապ գեներացնելու համար»:

Leave a comment