Սուրենյան․ Ջերմ, «ամառային» օրերը կշարունակվեն՝ ջերմաստիճանը կհասնի +34-ի (PAN.am)

Առաջիկա օրերին ջերմ, «ամառային» օրերը Հայաստանում կշարունակվեն, հայտարարել է ֆեյսբուքյան էջում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հայաստանը գտնվում է հարավից՝ արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։

Նա նշել է, որ առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի սեպտեմբերի 15-ին Երևանում, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում՝ հասնելով +33-34 աստիճան տաքության, առանձին հատվածներում՝ մինչև +35-ի։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին`արևմտյան`2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a comment