Սեպտեմբերի 15-25-ը Հայաստան ռուսական գազի մատակարարումը կդադարեցվի (PAN.am)

Սեպտեմբերի 15-25-ը կդադարեցվի ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Գազամատակարարման ժամանակավոր ընդհատումը պայմանավորված է Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքների իրականացմամբ։

«Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,–հայտնում են ընկերությունից:

Leave a comment