https://arm.sputniknews.ru/20260914/hvormuzi-pvokharen-mijukajin-gvortsarq-irani-shurj-tshgnazhami-masin-verjin-teghekutjunnery-106817702.html
Հորմուզի փոխարեն միջուկային գործա՞րք. Իրանի շուրջ ճգնաժամի մասին վերջին տեղեկությունները
Հորմուզի փոխարեն միջուկային գործա՞րք. Իրանի շուրջ ճգնաժամի մասին վերջին տեղեկությունները
Sputnik Արմենիա
Հորմուզի նեղուցում նավարկության հարցով Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով: 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T11:56+0400
2026-09-14T11:56+0400
2026-09-14T11:56+0400
օման
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104361883_0:84:1600:984_1920x0_80_0_0_9911df2eb5ac606c1ae58253d1745057.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ ապագա բանակցությունների շրջանակում ցանկանում է կենտրոնանալ Իրանի միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի նեղուցով նավարկության վերսկսման հարցի վրա։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրները:Այնինչ Bloomberg-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնում է, որ Միացյալ Նահանգների ճնշումների հետևանքով Ավստրիան մերժել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամիիի մուտքը երկիր՝ ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսում ելույթ ունենալու համար:Էսլամին պետք է այսօր ելույթ ունենար Վիեննայում, սակայն Ավստրիան մերժել է նրա մուտքը։«Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ՄԱԿ-ի կողմից Էսլամիին պատժամիջոցների սահմանափակումներից ազատելու հարցումը, որը թույլ կտար նրան մուտք գործել Ավստրիա, մերժվել է ԱՄՆ-ի կողմից կոչերի հետևանքով», – ասվում է հրապարակման մեջ:Ավելի վաղ իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Էսլամին արդեն մեկնել է Թեհրանից:Բացի այդ, հայտնի է դարձել, որ Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Հորմուզի նեղուցում նավարկության հարցով հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին անցած գիշեր հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպմանը սպասվում էր Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:«Սալալայում տարածաշրջանային հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 14-ին, հետաձգվել է երկրների միջև կոնսենսուս ապահովելու նպատակով: Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանում կայունությանն ու երկարատև համագործակցությանն աջակցող երկխոսության զարգացմանը»,- գրել է նախարարը X սոցցանցում։ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումը պետք է կայանար այսօր՝ Օմանի Սալալա քաղաքում, նախատեսվում էր քննարկել Հորմուզի նեղուցում նավարկության ժամանակավոր կառավարման գործարքը: Նշվում էր, որ հանդիպման նախաձեռնողը Օմանն է։ Սակայն Բահրեյնի ԱԳՆ-ն սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Օմանում կայանալիք հանդիպմանը Թեհրանի ներկայության պատճառով:Իր հերթին իրանական Fars գործակալությունը, հղում անելով հանրապետության ԱԳՆ աղբյուրին, հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ հանդիպումը հետաձգելու մասին որոշումը, որի ժամանակ ենթադրվում էր Հորմուզի նեղուցում նավարկության երթուղիների վերաբերյալ Իրանի և Օմանի պայմանավորվածությունների հայտարարությունը, համատեղ ընդունել են Թեհրանը և Մասկատը:«Հորմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգելու մասին որոշումն ընդունվել է մի շարք տարածաշրջանային երկրների հարցմամբ և Իրանի ու Օմանի համատեղ որոշմամբ», – գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ աղբյուրը:Ընդ որում, ինչպես պնդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, Սաուդյան Արաբիան խմբագրումներ է կատարել Օմանի և Իրանի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ առաջարկության մեջ:
օման
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104361883_89:0:1512:1067_1920x0_80_0_0_cb00670c54aacdaa0be29acea69b7510.jpg.webp
օման, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
օման, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
Հորմուզի նեղուցում նավարկության հարցով Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ ապագա բանակցությունների շրջանակում ցանկանում է կենտրոնանալ Իրանի միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի նեղուցով նավարկության վերսկսման հարցի վրա։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրները:
«Երեք աղբյուրների խոսքով՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները Պարսից ծոցի երկրներին մասնավոր կարգով հայտնել են, որ ցանկանում են ԱՄՆ-ի և Իրանի ապագա բանակցությունները կենտրոնացնել Թեհրանի միջուկային ծրագրի վրա, այլ ոչ թե նեղուցի բացման», – ասված է հեռուստաալիքի կայքում:
Այնինչ Bloomberg-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնում է, որ Միացյալ Նահանգների ճնշումների հետևանքով Ավստրիան մերժել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամիիի մուտքը երկիր՝ ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսում ելույթ ունենալու համար:
Էսլամին պետք է այսօր ելույթ ունենար Վիեննայում, սակայն Ավստրիան մերժել է նրա մուտքը։
«Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ՄԱԿ-ի կողմից Էսլամիին պատժամիջոցների սահմանափակումներից ազատելու հարցումը, որը թույլ կտար նրան մուտք գործել Ավստրիա, մերժվել է ԱՄՆ-ի կողմից կոչերի հետևանքով», – ասվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Էսլամին արդեն մեկնել է Թեհրանից:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Հորմուզի նեղուցում նավարկության հարցով հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին անցած գիշեր հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպմանը սպասվում էր Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:
«Սալալայում տարածաշրջանային հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 14-ին, հետաձգվել է երկրների միջև կոնսենսուս ապահովելու նպատակով: Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանում կայունությանն ու երկարատև համագործակցությանն աջակցող երկխոսության զարգացմանը»,- գրել է նախարարը X սոցցանցում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումը պետք է կայանար այսօր՝ Օմանի Սալալա քաղաքում, նախատեսվում էր քննարկել Հորմուզի նեղուցում նավարկության ժամանակավոր կառավարման գործարքը: Նշվում էր, որ հանդիպման նախաձեռնողը Օմանն է։ Սակայն Բահրեյնի ԱԳՆ-ն սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Օմանում կայանալիք հանդիպմանը Թեհրանի ներկայության պատճառով:
Իր հերթին իրանական Fars գործակալությունը, հղում անելով հանրապետության ԱԳՆ աղբյուրին, հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ հանդիպումը հետաձգելու մասին որոշումը, որի ժամանակ ենթադրվում էր Հորմուզի նեղուցում նավարկության երթուղիների վերաբերյալ Իրանի և Օմանի պայմանավորվածությունների հայտարարությունը, համատեղ ընդունել են Թեհրանը և Մասկատը:
«Հորմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգելու մասին որոշումն ընդունվել է մի շարք տարածաշրջանային երկրների հարցմամբ և Իրանի ու Օմանի համատեղ որոշմամբ», – գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ աղբյուրը:
Ընդ որում, ինչպես պնդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, Սաուդյան Արաբիան խմբագրումներ է կատարել Օմանի և Իրանի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ առաջարկության մեջ: