Թրամփ․ Կիևը պետք է դադարեցնի հարվածները ՌԴ դիզելային օբյեկտներին (PAN.am)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հորդորել է դադարեցնել հարվածները ՌԴ դիզելային ենթակառուցվածքներին։ Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում ասել է այդ մասին սեպտեմբերի 13-ին:

«Մենք այդ մասին խոսել ենք պարոն Զելենսկու հետ։ Կան բազմաթիվ այլ թիրախներ։ Դիզելային վառելիքին հարվածներ մի հասցրեք: Դուք պետք է դադարեցնեք Ռուսաստանում դիզելային վառելիքին հարվածներ հասցնելը։ Դա վնաս է հասցնում ամբողջ աշխարհին», — ասել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ համաշխարհային պակասը «պայմանավորված չէ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, այն պայմանավորված է նրանով, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»։

ԱՄՆ-ում բեռնատարների, գնացքների, նավերի և գյուղատնտեսական տեխնիկայի համար օգտագործվող դիզելային վառելիքի միջին գինը սեպտեմբերի 10-ին առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը։ Մեկ գալոնը կազմում է մոտ 3․8 լիտր։ Այդ մասին են վկայում գների վերահսկման «ԳասԲադի» ծառայության տվյալները։

Ռուսաստանն այս տարվա նավթի արդյունահանման կանխատեսումը նվազեցրել է մինչև վերջին 17 տարվա նվազագույն մակարդակը և վերանայել 2026 ու 2027 թվականների վառելիքի արտահանման կանխատեսումները՝ Ուկրաինայում պատերազմի պայմաններում։ Այդ մասին ասվելէ կառավարության կանխատեսման նախագծում, որին ծանոթացել է «Ռոյթերս» գործակալությունը։ Ուկրաինայի զինված ուժերի՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցրած հարվածների ֆոնին Ռուսաստանի մի շարք շրջանների բնակիչներ նաև բախվել են ավտալցակայաններում վառելիքի պակասի։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, Գերմանիայում դիզելային վառելիքի գներն աճել են գրեթե 9 ցենտով և հասել մեկ լիտրի դիմաց 2321 եվրոյի։

Leave a comment