«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարում պլանային վերանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ «Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ սպառողների գազամատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող լրացուցիչ գազի հաշվին։
«Ռուսաստանի Դաշնության տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»մ- ասված է հաղորդագրությունում։