9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբ


Սեպտեմբերի 14-ին մեկնարկեց  9-րդ  գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը:


Պատգամավորների գրանցումից հետո կենդանի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, որից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգը:


Ըստ այդմ՝ 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 3 հարց:


Երկրորդ բաժնում ևս ներառված է 3 հարց, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն, դրանք ներառվել են օրակարգում առանց քվեարկության:


Երրորդ բաժնում ընդգրկված հարցեր չկան:

Leave a comment