Այգավանում բախվել են «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում

Այգավանում բախվել են «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում

Սեպտեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 62-ամյա Արտուշ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 35-ամյա Մերուժան Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Առաքելյանը և Հակոբ Ադամյանը։Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Leave a comment