ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


Վերջին 5 օրերին Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդի ներթափանցումը իր պիկին կհասնի սեպտեմբերի 15-ին ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում և Վայց ձորի նախալեռներում կհասնի +33․․․+34, առանձին հատվածներում նույնիսկ +35 աստիճանի։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


 


Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով։


 


Սեպտեմբերի 17-19-ին օդի ջերմաստիճանը ոչ էկան, մոտ 2-4 աստիճանով կնվազի։


 


Սեպտեմբերի 14-17-ին    երեկոյան և գիշերը ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են հիմնականում Շիրակում, Լոռիում և


 


Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-19-ին նաև կենտրոնական շրջաններում։


 


Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Դիտումների քանակ8

Leave a comment