Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են․

 

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ Ռումինիայում անցկացված «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող:

 

Մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 305 շախմատիստներ:
Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։
Մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով 7.5 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր հաջողություններ:

Leave a comment