Հայաստանի տարածքում սեպտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-17-ն ընկած հատվածում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված՝ սեպտեմբերի 14-17-ը մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Վտանգը բարձր է Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտիներում։
Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 14-18-ը նույնպես տեղումներ չեն կանխատեսվում, կպահպանվելի չոր և տաք եղանակ։