Չինաստանը կգլխավորի BRICS-ի երկրների համար «արհեստական բանականության բաց ելակետային կոդով գոտու» ստեղծումը։ Նյու Դելիում ընթացող գագաթնաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը։
CCTV պետական հեռուստաալիքի հրապարակած ելույթի համաձայն՝ այս առաջարկը Չինաստանի ղեկավարի «Բաց և ներառական ԱԲ» նախաձեռնության մի մասն է, որը ենթադրում է աջակցություն խոշոր լեզվական մոդելների մշակմանն ու կիրառմանը։ Ծրագիրը նախատեսում է նաև մասնագիտացված հետազոտությունների և կրթական ծրագրերի իրականացում BRICS-ի անդամ պետությունների համար՝ բաց էկոհամակարգ ձևավորելու նպատակով։
Չինական ընկերությունները ներկայումս ակտիվորեն զարգացնում են բաց ելակետային կոդով (open-source) ԱԲ մոդելներ, որոնք հասանելի են օգտատերերին փոփոխությունների համար, մինչդեռ ամերիկյան մշակողները նախապատվությունը տալիս են փակ համակարգերին։
Իր ելույթում Սի Ցզինպինը կոչ է արել ստեղծել նաև «արհեստական բանականության կարգավորման գլոբալ համակարգ»։ Սպասվում է, որ այս ամիս Չինաստանի ղեկավարը կայցելի ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար, որտեղ ԱԲ կարգավորման թեման լինելու է առանցքային հարցերից մեկը։