Ցեմենտի պակասուրդի պատճառը հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներն են. Պապոյան

https://arm.sputniknews.ru/20260913/cementi-pakasurdi-pattshary-harevan-erkrneric-ekvogh-matakararumneri-khatarumnern-en-papvojan-106804241.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410189_90:0:1511:1066_1920x0_80_0_0_595deb969d2c82edfe4e824883ed8f3d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատցեմենտ, գևորգ պապոյան, ցեմենտ

արարատցեմենտ, գևորգ պապոյան, ցեմենտ

Բաժանորդագրվել

Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը հուլիսին՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով, ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Պապոյանը։

««Արարատցեմենտը», անցնելով պետական կառավարման, աշխատում է առավելագույն հզորությամբ և օգոստոս ամսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հզ. տոննայով ավել է հուլիսի ցուցանիշից և ավելի քան 26 հզ. տոննայով էլ՝ հունիսի ցուցանիշից»,-պնդում է էկոնոմիկայի նախարարը։

Նա հավելել է, որ «Արարատցեմենտը» այսօր գործում է որպես գործարան բացարձակապես կառավարության և ԱԺ-ի այն որոշումների շնորհիվ, որոնցով դեռևս 2019թ. սկսած տուրք դրվեց ներմուծվող ցեմենտի վրա։

«Հետևաբար, եթե այս ռազմավարական որոշումը տարիներ առաջ կատարած չլինեինք, ապա այսօր առհասարակ ցեմենտ չէր լինի մեր շուկայում»,-հավաստացրել է Պապոյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

Leave a comment