ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դադարեցնել հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին (ՆՎԶ)՝ զգուշացնելով, որ դրանք սպառնում են համաշխարհային շուկաներում դիզելային վառելիքի դեֆիցիտ առաջացնել: ԱՄՆ ղեկավարն այս մասին հայտարարել է Իրլանդիայի բաց առաջնության ընթացքում լրագրողների հետ զրույցում։
«Պարոն Զելենսկին պետք է մի բան անի։ Նա պետք է դադարի վնաս հասցնել Ռուսաստանի դիզելային վառելիքի պաշարներին։ Թող նա թիրախավորի այլ տեսակի օբյեկտներ, բայց ոչ դիզելային վառելիքը, որովհետև դրանով նա դեֆիցիտ է առաջացնում»,- նշել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ դիզելային վառելիքի համաշխարհային պակասորդը կապված չէ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ, այլ հետևանք է ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների և էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման:
«Այդ պատճառով մենք խոսել ենք Զելենսկու հետ այս մասին։ Կան բազմաթիվ այլ թիրախներ։ Մենք չենք ցանկանում, որ նա հարվածներ հասցնի դիզելային վառելիքի ենթակառուցվածքներին, որովհետև դա վնասում է ամբողջ աշխարհին»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։