Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը հասել է աննախադեպ ցածր մակարդակի։ Ipsos BVA-ի՝ սեպտեմբերի 9–10-ը Ֆրանսիայի 1000 չափահաս քաղաքացիների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ նախագահի գործունեությանը դրական գնահատական է տվել հարցվածների ընդամենը 16–18%-ը, մինչդեռ 79–81%-ը դժգոհ է նրա աշխատանքից։ Սա 2017 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Մակրոնի վարկանիշի բացարձակ նվազագույն ցուցանիշն է։ Վարկանիշի անկումն առավել նկատելի է նախագահի քաղաքական մեծամասնության աջակիցների շրջանում․ հուլիսի համեմատ նրանց շրջանում Մակրոնի գործունեության հավանության ցուցանիշը նվազել է 19 տոկոսային կետով՝ հասնելով 53%-ի։ Մակրոնի աջակցությունը նվազել է նաև ձախակողմյան կուսակցությունների և բնապահպանական շարժումների կողմնակիցների շրջանում։ Իսկ նրա նկատմամբ ամենաբացասական վերաբերմունքը «Ազգային միավորում» կուսակցության աջակիցների շրջանում է․ նրանցից միայն 6%-ն է դրական գնահատել նախագահի գործունեությունը։ Հարցումն անցկացվել է ներկայացուցչական ընտրանքով, իսկ վիճակագրական սխալի սահմանը կազմել է 0,6–3,1 տոկոսային կետ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը հասել է աննախադեպ ցածր մակարդակի։ Ipsos BVA սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ երկրի ղեկավարի գործունեությանը դրական գնահատական է տվել հարցվածների ընդամենը 16–18%-ը, մինչդեռ 79–81%-ն իր դժգոհությունն է հայտնել նրա աշխատանքից։ Սա 2017 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Մակրոնի վարկանիշի բացարձակ նվազագույն ցուցանիշն է։

Վարկանիշի անկումն առավել նկատելի է հենց նախագահական մեծամասնության կողմնակիցների շրջանում․ հուլիսի համեմատ նրանց շրջանում Մակրոնի գործունեության հավանության ցուցանիշը նվազել է 19 տոկոսային կետով՝ հասնելով 53%-ի։

Աջակցության ակնհայտ անկում է արձանագրվել նաև ձախակողմյան ուժերի և բնապահպանական շարժումների ընտրողների շրջանում։ Նախագահի նկատմամբ ամենաբացասական տրամադրությունները «Ազգային միավորում» (Rassemblement National) կուսակցության աջակիցների շրջանում են, որոնցից միայն 6%-ն է դրական գնահատում նրա աշխատանքը։

Սոցհարցումն անցկացվել է սեպտեմբերի 9-10-ը՝ Ֆրանսիայի 1000 չափահաս քաղաքացիների շրջանում, վիճակագրական սխալի սահմանը կազմում է 0,6–3,1 տոկոսային կետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment