«Tour of Armenia 2026»․ կայացել է միջազգային մրցաշարի պարգևատրման արարողությունը

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Մի քանի օր ընթացող մրցաշարին մասնակցել է 16 թիմ տարբեր երկրներից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք, մարզիկներ և հյուրեր։

Պարգևատրվել են տարբեր անվանակարգերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն ու թիմերը։ Գլխավոր հաղթողին մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետը, մյուս անվանակարգերում հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետը և ոլորտի ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մրցանակ է հանձնել մրցաշարի լավագույն թիմ ճանաչված Չեխիայի «ATT Investments»-ին։

Մրցաշարի ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունները: Միջոցառման ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment