https://arm.sputniknews.ru/20260913/rd-pn-n-hajtararel-e-ukrainaji–lvogistik-entakarucvatsqnerin-zangvatsajin-harvatsneri-masin-106803734.html
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի լոգիստիկ ենթակառուցվածքներին զանգվածային հարվածների մասին
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի լոգիստիկ ենթակառուցվածքներին զանգվածային հարվածների մասին
Sputnik Արմենիա
Հարվածների թիրախ են դարձել անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված ձեռնարկությունները, լոգիստիկ կենտրոնները և պահեստային տերմինալները, ինչպես նաև… 13.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-13T20:12+0400
2026-09-13T20:12+0400
2026-09-13T20:24+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_82f479da43d4ce4c50fbf5393f41c8a7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական զորքերը կիրակի օրը մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգստային, լոգիստիկ, էներգետիկ և արդյունաբերական ենթակառուցվածքներին: Մասնավորապես, Օդեսայի նավահանգստում խոցվել է բեռնանավ, որը, ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, բեռներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար:Ինչպես հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից, օրվա ընթացքում խմբակային հարվածները հասցվել են բարձր ճշգրտության օդային բազավորման զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով:Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օդեսայում հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքեր և դրանց համար բաղադրիչներ արտադրող արհեստանոցին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային, հրետանային և զինամթերքի պահեստին:Հարվածներ են հասցվել նաև էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Նովայա» և «Ուսատովո» էլեկտրական ենթակայանների վնասման մասին, որոնք սպասարկում են Օդեսայի և Նիկոլաևի մարզերի նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքները։Ռուսական ուժերը շարունակել են հարվածել նաև արևմտյան Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում էին եվրոպական երկրներից ռազմական պարագաներ տեղափոխելու համար։Հարվածները թիրախավորել են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված ձեռնարկությունները, լոգիստիկ կենտրոնները և պահեստային տերմինալները, ինչպես նաև նավահանգիստներն ու այլ լոգիստիկ ենթակառուցվածքները սպասարկող էներգետիկ օբյեկտները։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_65f70717b000e121a4a4e0a7be990156.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
20:12 13.09.2026 (Թարմացված է: 20:24 13.09.2026)
Բաժանորդագրվել
Հարվածների թիրախ են դարձել անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված ձեռնարկությունները, լոգիստիկ կենտրոնները և պահեստային տերմինալները, ինչպես նաև էներգետիկ օբյեկտները:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական զորքերը կիրակի օրը մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգստային, լոգիստիկ, էներգետիկ և արդյունաբերական ենթակառուցվածքներին: Մասնավորապես, Օդեսայի նավահանգստում խոցվել է բեռնանավ, որը, ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, բեռներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից, օրվա ընթացքում խմբակային հարվածները հասցվել են բարձր ճշգրտության օդային բազավորման զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով:
Օդեսայում հարվածներ են հասցվել «Պալմա», Raben-Ukraine և «Օդեսա-22» լոգիստիկ կենտրոններին, որոնք օգտագործվում էին ուկրաինական զորքերի համար նախատեսված բեռների պահեստավորման համար: Օդեսայի մարզում հարված է հասցվել նաև «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնին, որտեղ պահվում և բաշխվում էին նման բեռները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օդեսայում հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքեր և դրանց համար բաղադրիչներ արտադրող արհեստանոցին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային, հրետանային և զինամթերքի պահեստին:
Հարվածներ են հասցվել նաև էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Նովայա» և «Ուսատովո» էլեկտրական ենթակայանների վնասման մասին, որոնք սպասարկում են Օդեսայի և Նիկոլաևի մարզերի նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքները։
Ռուսական ուժերը շարունակել են հարվածել նաև արևմտյան Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում էին եվրոպական երկրներից ռազմական պարագաներ տեղափոխելու համար։
Հարվածները թիրախավորել են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված ձեռնարկությունները, լոգիստիկ կենտրոնները և պահեստային տերմինալները, ինչպես նաև նավահանգիստներն ու այլ լոգիստիկ ենթակառուցվածքները սպասարկող էներգետիկ օբյեկտները։