ԲՐԻԿՍ-ը կօգնի Իրանին բացել Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան

https://arm.sputniknews.ru/20260913/briks-y-kogni-iranin-bacel-hvormuzi-neghucy-pezeshqian-106803227.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106785923_23:0:2754:2048_1920x0_80_0_0_3ecd3adbf750b495141e03e85b66d9c3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բրիկս

մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բրիկս

Բաժանորդագրվել

Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին՝ Իրանի առաջնորդը նշել է, որ Թեհրանը մտադիր է առևտրի համար այլընտրանքային հնարավորություններ փնտրել:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ԲՐԻԿՍ-ը կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որը կօգնի Իրանին զարգացնել առևտուրն ու տնտեսական կապերը այլ երկրների հետ Հորմուզի նեղուցով նավարկության փաստացի դադարեցման պայմաններում: Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է India Today-ին տված հարցազրույցում:

Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին՝ Իրանի առաջնորդը նշել է, որ Թեհրանը մտադիր է առևտրի այլընտրանքային հնարավորություններ փնտրել և ամրապնդել կապերը հարևան պետությունների և այլ գործընկերների հետ:

«ԲՐԻԿՍ-ն այն հարթակներից մեկն է, որը թույլ է տալիս մեզ բացել այդ փակ երթուղին, իսկ մեր կապերը հարևանների և այլ երկրների հետ առևտրի ու փոխգործակցության բարելավման ուղիներից են։ Իհարկե, ծովային ուղիներն ավելի հարմար են, բայց դրանք միակ հնարավորը չեն։ Եթե դրանք փակվեն, մենք չենք հանձնվի», – ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանը չէր կարող անմասն մնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հարվածներից հետո: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այժմ փորձում է տնտեսական միջոցներով հասնել այն նպատակներին, որոնց չի հաջողվել հասնել ռազմական ճանապարհով։ Փեզեշքիանը հարցազրույց է տվել ԲՐԻԿՍ-ի XVIII գագաթնաժողովի ֆոնին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-13-ը Նյու Դելիի «Բհարատ Մանդապամ» համալիրում:

Leave a comment