https://arm.sputniknews.ru/20260913/hh-qaghaqaciutjan-masin-orenqi-nakhagitsy-hakasum-e-sahmanadrutjany-hvovhannes-qvocharjan-106682605.html
ՀՀ քաղաքացիության մասին օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը. Հովհաննես Քոչարյան
ՀՀ քաղաքացիության մասին օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը. Հովհաննես Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, զինվորական դատախազի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանին զարմացրել է դիմումատուի ազգությունը հանձնաժողովի միջոցով պարզելու օրենսդրական… 13.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-13T18:33+0400
2026-09-13T18:33+0400
2026-09-13T18:33+0400
քաղաքացիություն
նախագիծ
հովհաննես քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1946/06/19460649_0:84:1600:984_1920x0_80_0_0_f074c83d4e62054bab6897ce91963609.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով ՀՀ կառավարությունը փորձում է փակել չարաշահումների հնարավորություն ընձեռող օրենսդրական բացը. Sputnik Արմենիայի հետ զրույցում առաջակվող փոփոխության մասին այս ենթադրությունն է ներկայացրել ՀՀ նախկին փոխոստիկանապետ, զինվորական դատախազի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ՀՀ ՆԳՆ մշակել և հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքացիության և պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում դարձյալ ՀՀ քաղաքացիություն ստանալ հնարավոր կլինի միայն 5 տարի հետո։ Նոր կարգավորումներում առաջարկվում է նաև դիմումատուի ազգությամբ հայ լինելը ստուգելու համար ձևավորել հանձնաժողով, որը պետք է հարցազրույց անցկացնի նրա հետ։ Իսկ «Պետտուրքի մասին» օրենքով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու համար գաձվող տուրքի դրույքաչափը` գործող 25 000–ից դարձնել 50 0000 դրամ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու պետտուրքը 150 000 դրամից դարձնել 1․5 միլիոն։Պետտուրքի բարձրացումը Հովհաննես Քոչարյանը վերագրում է ՀՀ քաղաքացիություն ստացողների թվի կայուն աճի հետ։ Իսկ քաղաքացիությունից հրաժարվելու դրույքաչափի վերաբերյալ որոշակի վերապահում է անում։ Նրա համոզմամբ` այդ երկու տուրքերը պետք է համաչափ լինեն իրար, մինչդեռ առաջարկվող թվերը խիստ անհամաչափ են և իրավական առումով ոչ ճիշտ։«Թե՛ քաղաքացիություն ձեռք բերելը և թե՛ քաղաքացիությունից հրաժարումը սահմանադրական հավասարարժեք իրավունքներ են։ Քաղաքացիության դադարեցման համար նման մեծ չափի տուրք սահմանելը, ըստ էության, սահմանադրական իրավունքի համար խոչընդոտ հարուցող կարգավորում է։ Կարծում եմ՝ սա սահմանադրա-իրավական բովանդակություն չունի, և ճիշտ կլինի, որպեսզի այդ թիվը նվազեցվի»,– ասում է Քոչարյանը։Նախկին պաշտոնյան չի բացառում, որ նման բարձր գումար սահմանելով՝ օրենքի հեղինակները հիմնականում նպատակ են հետապնդում բարդացնելու կամ հնարավորինս կանխելու արական սեռի քաղաքացիների քաղաքացիության դադարեցման գործընթացը, որը զինապարտությունից խուսափելու ձևերից մեկն է։Եթե այս կարգավորումը նախկին պաշտոնյայի համար անընդունելի է ֆինանսական ու իրավական խոչընդոտների տեսանկյունից, ապա դիմումատուի ազգությունը հանձնաժողովի միջոցով պարզելու օրենսդրական առաջարկը նրան պարզապես զարմացրել է։Նրան զարմացնում է նաև ՀՀ նախագահին` քաղաքացիություն շնորհելու կամ մերժելու լիազորությամբ օժտելու նախաձեռնությունը։ Քոչարյանը հիշեցնում է, որ նախագահի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, և օրենքներով չեն կարող ընդլայնվել։ՀՀ քաղաքացիության և պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը սեպտեմբերի 8-ին հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Հանրային քնարկման համար ժամկետը մինչև սեպտեմբերի 23-ն է։ Դրանից հետ այն կներկայացվի կառավարության, ապա՝ ԱԺ–ի հաստատմանը։Նոր կարգավորումները, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնեն 2028 թվականի հունվարի 1-ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1946/06/19460649_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ef6e9b55fa58d11766f293f53c39d4fa.jpg.webp
քաղաքացիություն, նախագիծ, հովհաննես քոչարյան
քաղաքացիություն, նախագիծ, հովհաննես քոչարյան
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, զինվորական դատախազի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանին զարմացրել է դիմումատուի ազգությունը հանձնաժողովի միջոցով պարզելու օրենսդրական առաջարկը։
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողները հիմա շատ հեշտությամբ վերականգնում են քաղաքացիությունը, և այս հեշտությունը գործնականում չարաշահվում է։ Եթե անձինք, ենթադրենք, այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելիս պետք է ցույց տա, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ, շատ արագ հրաժարվում է քաղաքացիությունից, իսկ երբ արդեն 2-րդ պետության քաղաքացիություն է ձեռք բերում, դիմում է ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու։ Ստացվում է, որ այս իրավական հնարավորությունը, որ տարիներ շարունակ գործել է, շա դեպքերում չարաշահվել է»,– ասում է Քոչարյանը։
Պետտուրքի բարձրացումը Հովհաննես Քոչարյանը վերագրում է ՀՀ քաղաքացիություն ստացողների թվի կայուն աճի հետ։ Իսկ քաղաքացիությունից հրաժարվելու դրույքաչափի վերաբերյալ որոշակի վերապահում է անում։ Նրա համոզմամբ` այդ երկու տուրքերը պետք է համաչափ լինեն իրար, մինչդեռ առաջարկվող թվերը խիստ անհամաչափ են և իրավական առումով ոչ ճիշտ։
«Թե՛ քաղաքացիություն ձեռք բերելը և թե՛ քաղաքացիությունից հրաժարումը սահմանադրական հավասարարժեք իրավունքներ են։ Քաղաքացիության դադարեցման համար նման մեծ չափի տուրք սահմանելը, ըստ էության, սահմանադրական իրավունքի համար խոչընդոտ հարուցող կարգավորում է։ Կարծում եմ՝ սա սահմանադրա-իրավական բովանդակություն չունի, և ճիշտ կլինի, որպեսզի այդ թիվը նվազեցվի»,– ասում է Քոչարյանը։
Նախկին պաշտոնյան չի բացառում, որ նման բարձր գումար սահմանելով՝ օրենքի հեղինակները հիմնականում նպատակ են հետապնդում բարդացնելու կամ հնարավորինս կանխելու արական սեռի քաղաքացիների քաղաքացիության դադարեցման գործընթացը, որը զինապարտությունից խուսափելու ձևերից մեկն է։
Եթե այս կարգավորումը նախկին պաշտոնյայի համար անընդունելի է ֆինանսական ու իրավական խոչընդոտների տեսանկյունից, ապա դիմումատուի ազգությունը հանձնաժողովի միջոցով պարզելու օրենսդրական առաջարկը նրան պարզապես զարմացրել է։
«Ես չգիտեմ, այդ հարցազրույցով գենետիկ փորձաքննությո՞ւն են անելու։ Կարծում եմ, որ փաստաթղթային հիմնավորումները ավելի քան բավարար են՝ ազգությամբ հայ լինելը հավաստելու համար, և նման մեխանիզմը ավելի շատ չարաշահումների տեղիք կտա, քան հարցի լուծման օպտիմալ տարբերակ կլինի»,– ասում է նա։
Նրան զարմացնում է նաև ՀՀ նախագահին` քաղաքացիություն շնորհելու կամ մերժելու լիազորությամբ օժտելու նախաձեռնությունը։ Քոչարյանը հիշեցնում է, որ նախագահի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, և օրենքներով չեն կարող ընդլայնվել։
ՀՀ քաղաքացիության և պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը սեպտեմբերի 8-ին հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Հանրային քնարկման համար ժամկետը մինչև սեպտեմբերի 23-ն է։ Դրանից հետ այն կներկայացվի կառավարության, ապա՝ ԱԺ–ի հաստատմանը։
Նոր կարգավորումները, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնեն 2028 թվականի հունվարի 1-ից։