Երևանում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Ալբերտ Բ․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Ա․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Leave a comment