Լիոնել Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում հյուրընկալել է Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Նեշվիլին»։ Գոլառատ հանդիպումն ավարտվել է մարտական 2:2 հաշվով:
Չնայած բաց թողած հաղթանակին, Լիոնել Մեսսիի համար այս հանդիպումը նշանավորվել է հերթական անհատական նվաճումներով:
39-ամյա արգենտինացին խփել է իր 19-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում և միանձնյա գլխավորել MLS-ի ռմբարկուների մրցավազքը՝ շրջանցելով «Դալասի» հարձակվող Պետար Մուսային (18 գոլ):
Սա Մեսսիի 928-րդ գոլն է պրոֆեսիոնալ կարիերայում: Նրա արդյունավետ շարքը լիգայում հասել է 7 խաղի, որոնց ընթացքում նա դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: