Կիևը հարվածներ է հասցրել ԶԱԷԿ-ի համար վառելիք տեղափոխող բենզատարներին. Ռոսատոմի ղեկավար

Սեպտեմբերի 11-ին Կիևի ռեժիմը մի շարք համակցված հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանի կարիքների համար դիզելային վառելիք տեղափոխող բենզատարների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են կայանի տարածքի պարագծին անմիջական հարևանությամբ։

Դրանց հետևանքով 2 ռուս զինծառայող զոհվել է, ևս մեծ թվով զինծառայողներ, այդ թվում՝ ծանր վիրավորումներով, տուժել են։

Լիխաչովի խոսքով՝ զինծառայողները ներգրավված էին բացառապես քաղաքացիական առաքելության ապահովման աշխատանքներում։

 

 

Leave a comment