Չինաստանը BRICS-ի երկրների համար արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտում համագործակցության միջազգային կենտրոն կստեղծի. այս մասին Նյու Դելիում BRICS-ի 18-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։
Սին հրավիրել է BRICS-ի անդամ պետություններին միանալու նոր կենտրոնի աշխատանքներին, որը հարթակ կծառայի տեխնոլոգիական զարգացման և փորձի փոխանակման համար՝ առաջին հերթին «Գլոբալ հարավի» երկրների միջև։
«Մենք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք, ամրապնդենք համագործակցությունն արհեստական բանականության ոլորտում և աջակցենք բաց կոդով տեխնոլոգիաների զարգացմանը՝ համագործակցության և փոխանակման ոգով», – ասել է Սի Ծինպինը։