Իրանի և Հայաստանի մաքսային ծառայությունների ղեկավարները հանդիպել են. ինչ են քննարկել

https://arm.sputniknews.ru/20260913/irani-ev-hajastani-maqsajin-tsarajutjunneri-ghekavarnery-handipel-en-inch-en-qnnarkel-106790846.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1e/106265593_7:0:1146:854_1920x0_80_0_0_534a1947c1e33c3c3f6db528107383e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ագարակ, սահման, մաքսակետ, էդուարդ հակոբյան

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ագարակ, սահման, մաքսակետ, էդուարդ հակոբյան

Բաժանորդագրվել

ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ Հայաստանի ու Իրանի սահմանին «պարզեցված մաքսային միջանցք» համակարգ ստեղծելու նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Իրանը և Հայաստանը պայմանավորվել են 2 երկրի սահմանին պարզեցված մաքսային միջանցքի («կանաչ միջանցքի») ներդրման մասին։

Մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ–Ագարակ (Մեղրի) սահմանային մաքսակետում` բեռների անցումն արագացնելու և տրանսպորտի կանգնելու ժամանակը կրճատելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում Իրանի դեպանատունը։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ջուլֆայում Իրանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ և մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ֆարուդ Ասգարիի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպման ընթացքում:

Կողմերը ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» միջանցքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Ընդ որում, դրա գործարկման մանրամասները և անհրաժեշտ պահանջները լրացուցիչ կհամաձայնեցվեն փորձագիտական բանակցությունների շրջանակներում։

«Կողմերը քննարկել են նաև փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակման, բեռնատարների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության համակարգման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև ընդգծել երկու երկրների միջև առևտրաշրջանառության դյուրացման, արագացման և ավելացման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը»,– ասված է հաղորդագրությունում:

Այնուհետև Իրանի և Հայաստանի մաքսային ծառայությունների ղեկավարները ճանաչողական այց են կատարել Իրան-Հայաստան սահմանային տերմինալ:

Իրանական ԶԼՄ–ներն էլ գրում են, որ նոր մեխանիզմի շրջանակներում նախատեսվում է ուժեղացնել նախնական տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը (Pre-Arrival)։ Բեռնատարների մուտքի ժամանակ դա թույլ կտա կրճատել վարչական ընթացակարգերը: Նախատեսվում է նաև հեշտացնել փաստաթղթերի ստուգումը` թղթային փաստաթղթերից թվային փաստաթղթերի անցման միջոցով:

Սա էլ իր հերթին թույլ կտա Իրանի և Հայաստանի միջև առանցքային ցամաքային անցումներից մեկով բեռների անցման ավելի արագ մեխանիզմ ստեղծել։ Կողմերը նաև պայմանավորվել են քննարկել և իրականացնել մաքսային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք լրացուցիչ միջոցառումներ:

Մասնավորապես, խոսքը լիազորված տնտեսական օպերատորների կարգավիճակի (AEO) փոխադարձ ճանաչման, մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (EDI) իրականացման, ինչպես նաև մեկ առևտրային հաշիվ-ապրանքագրի հետ կապված բեռնատարների միավորման մասին է:

Առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարով երկարաձգել Նորդուզ–Ագարակ սահմանային դարպասի համատեղ օգտագործման համաձայնագիրը։

Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումները պետք է նվազեցնեն փոխադրողների վարչական ծանրաբեռնվածությունը, արագացնեն բեռների անցումը հայ-իրանական սահմանով և բարձրացնեն 2 երկրի միջև տրանսպորտային հաղորդակցության արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ Հայաստանի ու Իրանի սահմանին «պարզեցված մաքսային միջանցք» համակարգ ստեղծելու նախագիծը։

Leave a comment