Զապորոժիեի ԱԷԿ ուղղվող վառելիքի ցիստեռնների վրա հարձակման հետևանքով երկու ռուս զինծառայող է զոհվել

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) համար դիզելային վառելիք տեղափոխող ցիստեռնների վրա հարձակում է եղեկ, որի հետևանքով երկու զինծառայող է զոհվել, հայտնել է «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը։

«Ուրբաթ օրը համակցված հարվածների շարք է հասցվել Զապորոժիեի ԱԷԿ-ի կարիքների համար դիզելային վառելիք մատակարարող ցիստեռններին։ Երկու զինծառայող զոհվել է, իսկ մեծ թվով ռուս զինվորականներ վիրավորվել են, ոմանք՝ ծանր»,- լրագրողներին հայտնել է Լիխաչյովը։

«Ռոսատոմ»-ի ղեկավարը նշել է, որ զինվորականները «ներգրավված են եղել այս խիստ քաղաքացիական առաքելության ապահովման մեջ»։

Նրա խոսքով՝ հարվածներն իրականացվել են կայանի պարագծի անմիջական հարևանությամբ։

Leave a comment