Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Թաթարստան Հանրապետության Նիժնեկամսկի շրջանի վրա։
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հայտնել է երկու զոհի և 12 վիրավորի մասին։
Ուկրաինան ստանձնել է Թաթարստանում «ՏԱՆԵԿՈ» նավթավերամշակման գործարանի վրա հարվածների պատասխանատվությունը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ՈւԶՈւ-ի 389 անօդաչու թռչող սարք երկրի տարածքում։
«Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 389 անօդաչու թռչող սարք (ինքնաթիռային տիպի) Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Սարատովի և Սմոլենսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության և Չուվաշիայի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Ազովի, Սև և Կասպից ծովերի ջրային տարածքների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին «Գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել ռազմական բեռների մատակարարման և բաշխման համար օգտագործվող լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև դրանց գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներին», – նշվում է հաղորդագրության մեջ։