Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրների հայտնել են, որ զրույցի ընթացքում նրանք քննարկել են Հորմուզի նեղուցին առնչվող հարցեր, նաև տարածաշրջանում հակամարտությունների դադարեցմանն ուղղված ընթացիկ բանակցությունները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակումների վերաբերյալ։