Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) պատրաստ են հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, Աբու Դաբիի թագաժառանգ Խալեդ բին Մոհամեդ Ալ Նահյանն այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, «Իզվեստիա»-ին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Աբու Դաբիի թագաժառանգը հաստատել է, որ էմիրությունների կողմը պատրաստ է տրամադրել իր հարթակը՝ ինչպես դա արել է նախկինում», – ասել է նա։