ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է հաջորդ ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունը։

«Իհարկե, ես թեկնածու կլինեմ նոր ընտրություններում։ Իմ կարգախոսը շատ պարզ է. «Ֆուտբոլը պատկանում է բոլորին, ամենուրեք, ամբողջ աշխարհում»։ Ահա թե ինչի համար եմ ես պայքարում», – Ինֆանտինոյի խոսքերը մեջբերել է The Touchline-ը։

56-ամյա պաշտոնյան ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականից: euro-football.ru-ի հաղորդմամբ, Ինֆանտինոն նախկինում լուրջ քննադատության էր արժանացել ՖԻՖԱ-ի մասնավոր ներդրողներ ներգրավելու նախաձեռնության համար: Կազմակերպությունը նախատեսում էր ստեղծել առանձին առևտրային կառույց և ներդրողներին վաճառել Աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի այլ մրցաշարերի առևտրային իրավունքների բաժնեմաս: Նախագիծը գնահատվում էր մոտ 20 միլիարդ դոլար: ՈՒԵՖԱ-ն դեմ էր այս նախաձեռնությանը: Շատ ֆուտբոլային ասոցիացիաներ նույնպես դադարեցրել են իրենց աջակցությունը Ինֆանտինոյին:

Leave a comment